Տնտեսագետ Արսեն Մանուկյանն իր էջում գրել է․
«ԱԶԳԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր լրացավ 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության կամ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը:
Հիշեցի իմ դպրոցական տարիները, երբ ողջ դպրոցով գնում էինք մասնակցելու հիշողության և դատապարտման միջոցառմանը:
Այո՛, դպրոցում մենք պահանջատեր էինք, քանի որ կար հստակ պատկերացում և հայեցակարգ՝ քանի դեռ տեղի չի ունեցել Մեծ Եղեռնի ճանաչումը Թուրքիայի կողմից, մենք չունենք երաշխիք դրա կրկնության բացառման: Մոտեցումը պարզ էր և հստակ. անպատժելիությունը ծնում է նոր ոճրագործություն:
Հետաքրքրական էր, որ տարիներ շարունակ Հայոց ցեղասպանության ճանաչումը դարձել էր հայկական միասնականության գլխավոր առանցքը, և ինչպես Հայոց պատմության ուսուցչուհիս էր ասում. «այս միջոցառումը ողբ չէ, այլ համայն աշխարհին ու առաջադեմ մարդկությանը ներկայացվող պահանջ….» (այն ժամանակ առաջադեմ մարդկությունը չէր ասոցացվում լգտպ համայնքի կամ ուրիշ այլասերությունների հետ):
Ինչպես գիտենք, պահանջ կարող են ներկայացնել միայն ուժեղները, դա թույլերի խելքի բանը չէ:
Փաստացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել էր աշխարհին հիշեցում, ազգային նպատակ, որ մենք, կոտորած ու հայրենազրկում վերապրած ազգ լինելով, ունենք ուժ և կորով պահանջատեր լինելու, ու այո, դա դարձել էր համազգային նպատակի նման մի բան:
Մեր դիրքերը այդ տարիներին ավելի ուժեղացնում էր Ինքնիշխան Արցախի դե ֆակտո գոյությունը, ինչը բերում էր Հայաստանի Հանրապետության միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման, քանի որ հետխորհրդային միակ տարածքն էր, որտեղ ազգերի ինքնորոշման խնդիրը գերակայում էր առանց միջազգային խաղաղապահ զորքերի առկայության:
Ինչ ունենք մենք այսօր.
1. հայաթափված Արցախ,
2. զուտ հիշողությունը թարմացնելու մասին Ապրիլի 24-յան միջոցառում,
3. առանց համահայկական առանցքի ազգ:
Ահա թե ինչպես 7 տարիների ընթացքում հայկականի շեմը իջեցվեց, ահա թե ինչու է այսօր համատարած անպատժելիության մթնոլորտ, ահա, թե ինչ է նշանակում առանց ազգային առանցքի պետություն ունենալը:
Հաջորդը Անկախության Հռչակագիրն է …»:
Բաց մի թողեք
Թե ուզում ենք հասնել «այլևս երբեքի», պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորել․ Գայանե Աբրահամյան
Նորմալ դատախազը գնալու էր, ասեր՝ իմ վրա դա մի դրեք, ես ի՞նչ գործ ունեմ Ռենջ Ռովերի հետ
Իշխանությունները դեռ 100 տոկոսով Ցեղասպանությունը չեն ուրացել, բայց … Սարգսյան