Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունները վերսկսելու Ուկրաինայի պատրաստակամության մասին ազդանշանը պետք է ստացվի Կիևից։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Կիևից։ Համենայն դեպս, Կիևը պետք է ինչ-որ գործողություններ ձեռնարկի այդ առնչությամբ։ Իսկ նրանց մոտ իրավաբանական արգելք է գործում դրա համար։ Բայց առայժմ մենք ոչ մի գործողություն չենք տեսնում», – պատասխանել է նա այն հարցին, թե Ռուսաստանն ումի՞ց է ազդանշանի սպասում այդ հարցի վերաբերյալ՝ Վաշինգտոնից, թե՞ անմիջապես Կիևից:






Բաց մի թողեք
Երկաթուղային ցանցը ռուսական է, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին
ՌԴ համար ամբողջ հետխորհրդային տարածքը «եվրասիական անվտանգության ճարտարապետության օբյե՞կտ» է
ԱՄՆ-ը փորձում է Իսրայելին համոզել, որ Իրանում «կրոնապետությունը խաղաղ ճանապարհով կփլուզվի»