11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանն ու Ադրբեջանը

Հայտնի է՝ ինչ փաստաթղթեր են ստորագրել Իրանի ու Ադրբեջանի պատվիրակությունները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Բաքու կատարած այցի շրջանակում:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ստորագրվել են փաստաթղթեր երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2025-2027 թվականների քաղաքական խորհրդակցությունների ծրագրերի մասին և փոխըմբռնման հուշագիր 2025-2026 թվականներին տրանսպորտային ոլորտում համապարփակ համագործակցության վերաբերյալ:

Մյուս փաստաթղթերը վերաբերում են մշակույթին և ԶԼՄ-ների ոլորտում փոխգործակցությանը: