Արաքսի միջանցքի նախագծի շուրջ կան տարբեր ենթադրություններ, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Իրականում՝ դրա համար որևէ հիմք չկա: Սա պարզապես նոր տրանսպորտային նախագիծ է, որն Իրանի միջոցով կապում է Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին: Միևնույն ժամանակ, այն կբացի տարանցիկ մեծ հնարավորություններ»,- ասել է նա՝ Բաքվում կայացած ադրբեջանա-իրանական բիզնես ֆորումում:
Ալիևը նաև իրանական ընկերություններին հրավիրել է մասնակցել Ադրբեջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին. «Պետության կողմից Ադրբեջանում իրականացվում են բազմաթիվ ենթակառուցվածքային նախագծեր։ Մենք հրավիրում ենք իրանական ընկերություններին մասնակցելու դրանց։ Երկաթուղիներ, մայրուղիներ, կապի գծեր, էլեկտրահաղորդման գծեր՝ այս բոլոր նախագծերն այսօր մեր գլխավոր օրակարգում են»։
Բաց մի թողեք
ՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետ. Լուսանկար
«Ադրբեջանական բանակը կարող է թուրքական թեյ խմել Երեւանում»․ ադրբեջանցի «իրավապաշտպան»
Կրեմլը իրավունքի ուժին հակադրում է ուժի իրավունքը