Ապրիլի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնից ստացվել է տեղեկություն այն մասին, որ մարտ ամսին մի քանի անգամ «Էվոլյուշն Ստուդիո Էյ ԷՄ» ՍՊԸ-ի աշխատակից, թղթադրամի խաղավար Կարեն Սահակյանը առցանց «Բլեքջեք» խաղի ժամանակ իր ապօրինի գործողություններով խախտել է «Բլեքջեք» խաղի վարման կարգը՝ խաղի մասնակիցներին հնարավորություն է տվել շահել խաղի ընթացքում և չարաշահելով ընկերության վստահությունը ընկերությանը պատճառել է ընդհանուրը՝ 279 հազար Եվրոյի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար