«Հոկտեմբերի 27»-ի քրեական գործի քննությունը ակտիվ նախաքննության փուլում է և իրականացվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն դիտարկմանը, թե «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացքի մանրամասները դուրս են մնացել գլխավոր դատախազի հաղորդումից:
Աննա Վարդապետյանը պարզաբանեց՝ «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդման մեջ չի ներառվել՝ հաշվի առնելով նախաքննության շահերը․ «Ես դիտավորյալ չեմ պատասխանի ոչ մի բովանդակային հարցի, որպեսզի չվնասեմ քննությանը»։
Նա նաև նկատեց՝ դատախազությունը կիսատ տեղեկատվություն չի հրապարակի, քանի որ կիսատ տեղեկատվության հրապարակումը թույլ է տալիս հասկանալ՝ ինչ հնարավոր զարգացում կարող է ունենալ գործը․ «Հրապարակված կիսատ տեղեկատվությունը թույլ է տալիս հասկանալ, թե ինչ հնարավոր զարգացում կարող է ունենալ գործը, և անձինք ուղղակի անհետանում են Հայաստանի Հանրապետությունից, ու մենք չենք կարողանում նրանց նկատմամբ հետապնդում իրականացնել: Դրա համար նմանատիպ քննարկումները վնասում են»։
Բաց մի թողեք
ՔԿ-ն և գործընկերները Ալեքսանդր Կոչուբաեւին ձերբակալելու ձևի ու բովանդակության մասին
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար