Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Ս. Զատկին հաջորդող կիրակիները հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն:
Զատկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր: Կարմիրը Քրիստոսի եկեղեցու և հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է:
Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս:
«Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15): Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, և արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», – ասում է Ս. Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) և իբրև պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես և դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» (Հռոմ. 6:10-11):






Բաց մի թողեք
Հովհաննավանքում կատարվող գործողությունները պղծություն են, Մայր Աթոռը հետամուտ է լինելու․ Լուսանկար
«Գարիկս հանգիստ էր, խելացի, շուտ կողմնորոշվող, համարձակ». Գարիկ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում. Լուսանկարներ
Ե՞րբ կտեղա առաջին ձյունը․ եղանակն՝ առաջիկա օրերին