11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում

Թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում:

Այս մասին «X»-ի միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։

Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի հրամանատարությունը և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության առանձին համակցված բանակի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել։