Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում, ինչը տաք հետքերով բացահայտվել է։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 02:15-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Վրաստանի Հանրապետության քաղաքացի 55-ամյա Մերաբ Դունդուային և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, իր ընկերոջ՝ Ռամազիի հետ գտնվելիս են եղել Բագրատունյաց պողոտայում գործող «Սատուրն-Գարդեն» հյուրանոցային համալիրում, որտեղ իրեն թալանել են։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանները:
Տեղում պարզվել է, որ Մ. Դունդուային ու նրա ընկեր Ռամազին աշխատում են վրացական «Պոնտի» ընկերությունում՝ որպես բեռնատարի վարորդներ և եկել են նշված հյուրանոցային համալիր, որտեղ էլ 2 անծանոթ աղջիկների հետ փորձել են ժամանակ անցկացնել, ու ըստ Մ. Դունդուայիի հայտնածի՝ այդ աղջիկները, օգտվելով իր անուշադրությունից, իր տաբատի գրպանից գողացել են 4500 դոլար։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շենգավիթի ոստիկանները պարզել են կասկածյալ աղջիկների ինքնությունը. նրանք են Երևանի բնակիչ 45-ամյա Նախշուն Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սիրուն Ս.-ն։
Նշված անձինք գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով, նշված կանայք հերքում են Մ. Դունդուայիի հայտնածը՝ ասելով, որ ճիշտ է նրանց հետ են եղել, բայց գումար չեն տարել։






Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար