Շարժայից եկող ինքնաթիռը, որն այսօր տեւական ժամանակ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք էր կատարել Թավրիզում, իջել է «Զվարթնոց» օդանավակայանում։ Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի կայքից։
Օդանավը պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեր այսօր ժամը 16.40–ին։
Նշենք, որ եղանակային պայմաններից ելնելով՝ Հայաստան եկող ինքնաթիռները դժվարությամբ են վայրէջք կատարում։ Այս պահին չեղարկվել է Հալեպից եւ Կապանից եկող չվերթները, Թեհրանի չվերթի օրը փոխվել է։






Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»