Ունենք հարուցված բազմաթիվ քրեական վարույթներ տարբեր հանցատեսակներով՝ անփութություն, պաշտոնեական լիազորություններն անցնել, պաշտոնեական դիրքը չարաշահել, դասալքություն, հրաման չկատարել: Այդ վարույթներում ներգրավված են բարձրաստիճան սպաներ, հրամանատարներ, զինվորներ:
Այս մասին Ազգային ժողովում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին, թե 44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո դատախազական վերահսկողության շրջանակներում ինչ է իրականացվել նախաքննական գործունեության նկատմամբ:
«Այս տարի մեղադրական եզրակացությամբ ուղարկեցինք մեկ ուղղության վերաբերյալ քրեական վարույթ, որ վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ՝ տվյալ բարձրաստիճան զինվորականի գործողությունների արդյունքում ոչ միայն ձախողվել է հարձակումը, այլև հետագայում ամբողջ պաշտպանական շղթան մի ուղղությամբ ձախողվել է, և ունենք կոնկրետ հետևանքներ»,- ասաց նա:
Ըստ ՔԿ նախագահի՝ կան նաև դատարան ուղարկված քրեական վարույթներ, որոնք դավաճանության դեպքեր են եղել. «Առանձին վերցրած՝ պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ ունենք: Հիմա մենք պիտի գնահատենք վերջնարդյունքում, թե ինչքանով է պետական դավաճանությունը՝ տվյալ անձի կողմից կատարված արարքը, ազդել այդ ուղղության վրա հետևանքի առումով»:
Ըստ Արթուր Պողոսյանի՝ քրեական վարույթները հիմնականում գաղտնի ռեժիմով են քննվում. «Առաջիկայում, երբ օրինական ուժի մեջ մտած ակտեր ունենանք, հնարավորություն կունենանք գնահատել, թե այդ անձանց գործերը ինչքանով են պատերազմի ելքի վրա ազդել»:
Բաց մի թողեք
Իշխանությունը «Մեր Ձևով» շարժման դեմ գրոհի է նախապատրաստվում
Մեկ էլ՝ ձեր «ֆյուրերին» ասեք, որ կանանց ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է. Մանուկյան
Բորենիներն ախպերացան նորից. Ռուսաստանը զենքի նոր քանակ է ուղարկում Ադրբեջան