Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ինչպես հայտնում են նախարարությունից, Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր:
Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության և անձամբ նախարարի ուշադրության կենտրոնում են:
Դիտարկվել է ծրագրավորման ոլորտում մասնագիտական գիտելիքներ ունեցող երկու ցմահ դատապարտյալի ներուժն օգտագործելու հնարավորությունը՝ մյուս դատապարտյալների համար ծրագրավորման դասընթացներ կազմակերպելու նպատակով:
Այցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև երկարատև տեսակցությունների` վերջերս վերանորոգված սենյակներին, և կարճատև տեսակցությունների համար նախատեսված մանկական սենյակին:
Բաց մի թողեք
ՆԳՆ-ն գործարկում է նոր հարթակ՝ «Կիբեռոստիկանություն» տելեգրամյան ալիք
Ստորագրման ամսաթվի հարցում Հայաստանի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել. ԱԳՆ խոսնակ
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան. Լուսանկար