Իսրայելը մտահոգություն է հայտնում, որ ԱՄՆ-ն կարող է Թուրքիային վաճառել F-35 տիպի գերձայնային կործանիչներ։
Ըստ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ նման գործարքը կվտանգի Իսրայելի ռազմական առավելությունը տարածաշրջանում։ Նա հայտարարել է, որ Իսրայելը կտրականապես կդիմադրի նման քայլի:
Այս մտահոգությունը ծագել է Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական ներկայությունը խորացնելու և մշտական ռազմաբազաներ ստեղծելու նախաձեռնությունների համատեքստում։
Բացի այդ գործընթացը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սերտ հարաբերությունների հետ։
Փորձագետները զգուշացնում են, որ Թուրքիային F-35-ներով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում։

Բաց մի թողեք
Իրանում համոզված են՝ ԱՄՆ-ի հետ ռազմական բախումն անխուսափելի է
Իրանը խիստ նախազգուշացրել է Իսրայելին
ԱՄՆ-ն մտադիր է միջուկային զենք տեղակայել ՌԴ-ի հետ սահմանին