06/06/2025

«Ով որ իմ պապուն կասի թուրք, նրա լա..ի բե…ը». Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվել էր:

Սկսված քաշքշուկի ընթացքում Լևոն Քոչարյանը, հաշվի չառնելով իր՝ ԱԺ դահլիճում գտնվելու հանգամանքը, սկսել է սեռական բնույթի հայհոյանքներ անել:

Տեսանյութն՝ այստեղ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից և այն հայտարարությունից հետո, թե «հայրը, որ 2008 թվականից նախագահ չի հանդիսացել, պետք է գա ու բանավիճի՞, թե 2023 թվականին Արցախը ով է հանձնել», Ազգային ժողովում իրավիճակը լարվեց:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, իր ելույթի ընթացքում անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին, նկատեց՝ «պարո՛ն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք», որին միջամտեց Քոչարյանը, Արշակյանն էլ ասաց. «Այ տղան դու ես և չափերդ ճանաչի»:

Այնուհետև տեղից գոռգռացող Քոչարյանին պատասխանելով՝ Արշակյանն ասաց. «Արա՛ Լևոն, նստի՛ տեղդ ու լսի՛՝ ինչ եմ ասում. ժողովուրդը ի՞նչ է ասում 2-րդ նախագահի մասին, ասում են՝ հայրը թուրք է, բայց մենք երբեք նման բան ստեղից չենք ասում, ասում են՝ անհայրենիք դավաճան են, թողել են Արցախը պատերազմական վիճակում, թողել լքել են, ո՛չ Ղարաբաղի, ո՛չ ղարաբաղցու համար ոչինչ չեն արել, ասում են՝ անհայրենիք դավաճաններ, բայց մենք նման բաներ չենք ասում, պահպանում ենք կոռեկտության սահմանները: Ասում են՝ «Հոկտեմբերի 27»-ից հետո լրագրողների հետ պարզաբանման ժամանակ ասում է՝ թրաշված չեմ՝ դեմքի անհասկանալի շարժումով»:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցացնի իր էջում գրում է.

«Երեխան լաց լինելով գալիսա տուն. ասումա՝ «Մամ, բակում ինձ ասեցին Ռոբերտ Քոչարյան»:

Մայրը ի պատասխան ասում է՝ «Հա, հա,՛ դու բան չէիր արել, քեզ հենց ընենց տեղն ասեցին Ռոբերտ Քոչարյա՞ն»:

Քեզ ամբողջ կյանքում ասելու են Ռոբերտ Քոչարյան, իսկ դու լացելու ես ու արդարանաս:

Դեռ այսքանը…»: