Ինչպես հայտնել էինք՝ մայիսի 24-ին՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։
ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը որոշ մանրամասներ հայտնեց՝ նշելով. «Գետի հոսքի հետ կապված որոշակի փոփոխություններ են եղել, և այսօր գետի մակարդակը բավականին իջած է եղել: Ջրասուզակն է հայտնաբերել երեխայի դին գետից, ընդ որում՝ ոչ թե ջրի վրայից, այլ խորքից՝ գետի հատակից»,- ասաց Սարգսյանը:
Նարեկ Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ մշտապես կապի մեջ են եղել Տիգրանի հարազատների հետ, նրանց խնդրանքով մայիսի 23-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է վերջիններիս հետ:
«Ընտանիքի կողմից վերջերս նամակ էին գրել ՆԳ նախարարի էլեկտրոնային փոստին՝ ցանկություն հայտնելով հանդիպել նախարարի հետ: Երեկ ՆԳ նախարարը այցելել է փոքրիկի հարազատներին՝ քննարկելու ընդհանուր իրավիճակը, վարկածները, տարվող աշխատանքները, որից հետո նաև որոշակի հանձնարարականներ է տվել»,- ասաց նա:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քննիչները ժամանել են այն վայր, որտեղ հայտնաբերվել է Տիգրանի դին:
2-ամյա Տիգրանի մարմինը գետից դուրս հանելուց հետո բազմաթիվ իրավապահներ են աշխատում դեպքի վայրում:
Քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ Մարմարիկում հայտնաբերված 2-ամյա Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատում են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները:
Մայիսի 4-ին Կոտայքի մարզի անչափահաս բնակչի՝ 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մայիսի 7-ին Մարմարիկ գետի հոսքը մասամբ կանգնեցվել էր, հատուկ նավակներ ու սարքեր էին իջեցվել ջրի հատակն ամբողջ երկայնքով նկարելու համար:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել