Մայիսի 27-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 21։30-ի սահմաններում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 17-ամյա Արեգ Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։


Բաց մի թողեք
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան
Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է. Լուսանկար
ՆԳՆ-ն սահմանել է պահանջված համարանիշների նոր չափորոշիչներ. գինը՝ մինչև 8 մլն դրամ. մանրամասներ