11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

ԱՄՆ դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար փաստաթղթերի նոր համակարգի

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունն անցել է ներգաղթային և ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի նշանակման և փաստաթղթերի հարցումների նոր առցանց համակարգի:

Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանատնից:

«Մեր նոր համակարգը գործարկվել է այսօր, և դուք կարող եք օգտագործել այն՝

  • հարցազրույցի օր և ժամ ամրագրելու,
  • փաստաթղթեր ներկայացնելու,
  • հարցազրույցին չներկայանալու մասին (no show) հայտ ներկայացնելու,
  • ավելի վաղ հարցազրույցի օր ամրագրելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: