Համացանցում կադրեր են ցուցադրվել, թե ինչպես է Լոս Անջելեսում հայկական հանցախմբի ղեկավարը ձերբակալվել։
Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հայտնել էր, որ Կալիֆոռնիա եւ Ֆլորիդա նահանգներում իրավապահները ձերբակալել են հայկական կազմակերպված հանցավոր սինդիկատի 13 ենթադրյալ անդամների ու փոխկապակցված անձանց։
Ըստ հաղորդագրության՝ նրանց վերաբերյալ հանցագործության մասին 5 հաղորդում է ներկայացվել: Ենթադրյալ հանցանքների թվում են՝ սպանության փորձ, առեւանգում, առցանց մանրածախ առեւտրով զբաղվող խանութներից տասնյակ միլիոնավոր դոլարների գողություն, հրաձգային զենքի ապօրինի կրում:
Այս ամենը, ըստ ԱՄՆ իրավապահների, արվել է Կալիֆոռնիայի Սան Ֆերնանդո հովտում սինդիկատի անդամների ունեցած վերահսկողությունը պահպանելու եւ ընդլայնելու համար:


Բաց մի թողեք
«88» սուպերմարկետների վերաբերյալ առայժմ նոր քրեական վարույթ չկա․ այն նախաձեռնվել է փետրվարին
Ներկայացել են ոստիկանության, ԱԱԾ-ի, ԿԲ-ի աշխատակիցներ, 59 քաղաքացուց գումար հափշտակել. գործը դատարանում է
Ձերբակալվածներ կան, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք․ ՀԿԿ