06/06/2025

Երաժշտական – Բանաստեղծական ծրագիր «Կյանքի Մասը». Լուսանկար, Տեսանյութ

Երաժշտական – Բանաստեղծական ծրագիր «Կյանքի Մասը»՝ դա պոեզիայի և երաժշտության խառնուրդ է՝ համերգ ձայնի և սաքսոֆոնի համար։ Բանաստեղծություններ և ջազ։

Դուք կլսեք 20-րդ դարի երեք մեծ բանաստեղծների՝ Օսիպ Մանդելշտամի, Բորիս Պաստեռնակի, Իոսիֆ Բրոդսկու, ինչպես նաև մեր ժամանակակից բանաստեղծուհիների՝ Ժենյա Բերկովիչի և Ալի Հայտլինայի բանաստեղծությունները:

«Часть Жизни»

Եվ դրանք կհնչեն երաժշտության հետ կենդանի միասնության մեջ, որը ծնվում է մեր աչքի առաջ: Քանի որ «Կյանքի Մասը» առանձնահատուկ ջազային «jam-session» է, պատրաստված իմպրովիզացիա, երբ բառն ու երաժշտությունը լրացնում են միմյա՝ան, իսկ երաժշտական թեմաները և իմպրովիզացիաները ստեղծում են իրենց յուրահատուկ մթնոլորտը։
Մենք պարզապես առաջարկում ենք մեկ ու կես ժամով մի փոքր կտրվել Երկրից:
Կատարողներ՝

Անատոլի Բելյին՝ ներգաղթել է Իսրայել 2022 թ.-ին, հանդես է գալիս Գեշեր թատրոնում, իր հակապատերազմական մոնոներկայացում «Ես այստեղ եմ» ծրագրով շրջել է ավելի քան 60 քաղաքներում աշխարհի տարբեր երկրներում։

Առնոլդ Գիսկին՝ սաքսոֆոնիստ, կոմպոզիտոր, մասնակցել է տարբեր ջազային փառատոներին, գրել է երաժշտություն քսան վավերագրական և անիմացիոն ֆիլմերի համար։

Տևողությունը՝ 1 ժամ 30 րոպե:

https://www.ticketsystem.am/en/event/details/3878
https://show4me.com/events/chast-zhizni
https://www.instagram.com/reel/DJJ6lvYC7zg/?igsh=YzljYTk1ODg3Zg%3D%3D

https://www.facebook.com/tamrazianh