06/06/2025

Ինչ վիճակում է Երևանում մոր հետ վրաերթի ենթարկված երեխան. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Մայիսի 30-ին՝ ժամը 22:34-ին, ՆԳՆ ոստիկանություն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ պատռված վերքով բուժօգնության է դիմել Երևանի Հաղթանակ թաղամասում բնակվող 32-ամյա տղամարդ:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն:

Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել: