Մայիսի 30-ին պարեկային ծառայողները «Հաղթանակ» թաղամասում՝ ժողովրդին ավելի հայտնի 4-րդ գյուղում ծառայություն կատարելիս նկատել են, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան վարում է անչափահաս:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարեկները հասցրել են մոտենալ «BMW X5»-ին և ձայնային ազդանշաններով կանգնեցրել այն: Պարզվել է, որ վարորդը անչափահաս է: Ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի պահպանվող հատուկ տարածք:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 13-ամյա տղան, իսկ ավտոմեքենայում են եղել հայրը, մայրը, տատը և ևս 2 անչափահաս:
Հայրը՝ Երևանի բնակիչ 34-ամյա Գևորգ Խ.-ն ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Բաց մի թողեք
Հյուսիսային Ամերիկայի հայ առաքելական եկեղեցու թեմական առաջնորդները կոչ են արել․ Լուսանկար
«Մեր ձևով» շարժման համակիրները գիշերը գնացել են իրենց զորակցությունը հայտնելու հոգևորականներին
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել