«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել Երևանում մոր հետ վրաերթի ենթարկվելուց հետո իրենց մոտ տեղափոխված 2-ամյա երեխայի վիճակի մասին:
«Երեխայի վիճակը ծանր է, կայուն, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրեցին բժշկական կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 30-ին շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք, այդ թվում՝ հիվանդանոց դիմած տղամարդը, Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի:
Այնուհետև միջադեպի մասնակիցները ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն:
Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել:
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից