Երեկ՝ հունիսի 2-ին, Բաքվում շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, քննվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի դեպքերը։
Նշվում է, թե հարցաքննվել են պատերազմից «տուժած խաղաղ բնակիչները»։
Հաջորդ նիստը նշանակված է հունիսի 5-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:

Բաց մի թողեք
Ներխուժել են Անի Սամսոնյանի աշխատասենյակ
Ռուբեն Վարդանյանի դատավճիռն իրավաբանորեն անհիմն է, որտեղ նա կանցկացնի անազատության մեջ
Ադրբեջանցի գործարարն ու նրա կինը Մոսկվայում բարձրահարկ շենքի պատուհանից ընկել ու մաhացել են․ երեխան տանն է եղել