Այս պահին Աշտարակի մայրուղին կիլոմետրերով խցանված է խոշոր վթարի պատճառով։ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, այրվում է, տեղում փրկարար ծառայության աշխատակիցներն են և հրշեջները։
Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ, որը կարող է մեծ տարածություն ընդգրկել։ Hraparak.am-ին տեղում աշխատող փրկարարները փոխանցեցին, որ այս պահին իրենց տվյալներով զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս թռչել մեքենայի միջից։





Բաց մի թողեք
Ի՞նչ է հայտարարագրել ՏԿԵ նոր փոխնախարարը․ 9 անշարժ գույք, 8 մլն դրամ․ Լուսանկար
«ՀայաՔվե»-ն ներկայացրեց ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը՝ կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ
Մյունխենում միջադեպ է տեղի ունեցել Մեհրիբան Ալիևայի և քաղաքական վտարանդիի միջև