Կոտայքի մարզի Քասախ համայնքում այսօր առավոտյան բնակիչները հավաքվել են գյուղի կենտրոնում՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով։ Նրանց գլխավոր պահանջն է՝ վերականգնել թիվ 59 ավտոբուսի նախկին երթուղին, որը նախկինում մուտք էր գործում գյուղ։
Բնակիչների խոսքով՝ սկսած հունիսի 1-ից, նշված երթուղու ավտոբուսը այլևս չի մտնում Քասախ, ինչի հետևանքով գյուղի մի քանի հազար բնակիչներ ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել ոտքով՝ դուրս գալով մայրուղի, որտեղ հնարավոր է տրանսպորտի կանգառում կանգ առնել։
Մինչ այս փոփոխությունը, Քասախի և հարակից Պռոշյան համայնքի բնակիչները օգտվում էին Երևան տանող թիվ 25 և 59 ավտոբուսներից՝ վճարելով ընդամենը 150 դրամ։ Սակայն վերջին որոշմամբ՝ Երևանի քաղաքապետարանը սահմանել է, որ այս երթուղիները չեն գործելու այդ համայնքներում։

Բաց մի թողեք
«Homplex Mall»-ում կեղծ ոսկի են վաճառո՞ւմ
Երևանում ծնվող երեխաների թիվը նվազել է
Կա 1 զոհ, 4 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Լուսանկար