Հունիսի 8-ին՝ ժամը 19:10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է Նիսան մակնիշի ավտոմեքենա՝ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող Հյունդայի մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։
Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ թվում՝ պարեկային ծառայության կարգախմբի կին ծառայողը ստացել են մարմնական վնասվածքներ ու հոսպիտալացվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ նշված վթարի մասնակից է նաև ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյունը։
Հայտնում ենք, որ այս տեղեկությունը իրականության հետ որևէ աղերս չունի և կոչ ենք անում՝ չճշտված ու չստուգված տեղեկություններ չտարածել»,-հայտնում են ՆԳՆ-ից։
Տեսանյութն՝ այստեղ






Բաց մի թողեք
Սուրեն Պապիկյանն ԱԺ է եկել քննարկելու խնդրահարույց նախագիծը
Բաքվում խուճապ է, վիրավորներ կան․ Լուսանկար
Նստացույց է սկսվում՝ դատախազության շենքի դիմաց Լիդյա Մանթաշյանի ազատ արձակման պահանջով