Երեկ՝ հունիսի 7-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Աշոցք բնակավայրի շենքերից մեկի բակում տղամարդ դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Աշոցքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սիրեկան Զատիկյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի, գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Սերգեյ Մուրադյանի, վաշտի հրամանատար Գարիկ Բարսեղյանի և դասակի հրամանատար Արիստակես Պողոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկներ Ռուստամ Հարությունյանը և Ռաֆայել Սիմոնյանը։
Ոստիկանները ու պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 79-ամյա Ս․ Մ-Ի դին, ով ըստ նախնական տեղեկությունների ինքնասպանություն է գործել 4-րդ հարկից իրեն ցած նետելով։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Փաշինյանի շարասյան անցման պահին կին պարեկի վրաերթի պահը․ Տեսանյութ
Արմաշում Փաշինյանի շարասյան պատճառով 3 մարդ է տուժել, այդ թվում՝ կին պարեկ, վրաերթ է եղել
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Շեվրոլետ Վոլտ»-ը. Լուսանկար