01/07/2025

ՀՀ կառավարչի օրակարգը պետք է թշնամուն մեր երկրից դուրս վռնդելը լինի, ոչ թե երկպառակություն սերմանելը

Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հետաքրքիր է՝ իսկ երբևիցե կոչ կհնչի՞ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին թեկուզ «սիրով և մուսուլմանաբար ազատելու» Հայաստանի Հանրապետությունից բռնազվաթված տարածքները, թե դրան հեզաբար միայն սուրճի հրավեր է հղվում։

Հայաստանի կառավարչի հիմնական օրակարգը պետք է լինի թշնամուն մեր երկրից դուրս վռնդելը, այլ ոչ թե ներազգային երկպառակություն սերմանելը»։