Մինչ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն զբաղված են Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ «խաչակրաց արշավանքով», հակաիշխանական դաշտում վերջին օրերին վերադասավորումների լուրջ տեղաշարժ կա։
«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր տեղեկություններով, «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները քննարկում են նոր դաշինքի ձևավորման հարցը՝ «Միասնություն» անվան ներքո, որը Փարաքար խոշորացված համայնքում արդեն ապահովել է համոզիչ հաղթանակ՝ 57 % արդյունքով։
Նպատակն է՝ վերարտադրել այդ մոդելը պետական մակարդակում՝ միավորելով նաև այլ ընդդիմադիր ուժերի։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս մասին հայտարարությունը սպասվում է առաջիկայում։
Ըստ էության, քաղաքական դաշտը տարբեր ֆորմատներում վերակազմավորվում է՝ ՔՊ-ի դեմ ուղղված հստակ օրակարգով, և սա իշխանության համար կարող է դառնալ նոր գլխացավանք.։
Ըստ «Փաստի» տեղեկությունների, արդեն իսկ ընթանում են բանակցություններ մի քանի այլ կուսակցությունների, հասարակական նախաձեռնությունների ու անհատ գործիչների հետ՝ ձևավորելու լայն ճակատ՝ իշխանափոխության օրակարգով։
Թե ովքեր կմիանան, և որքան արագ կստանա այս նախագիծը կոնկրետություն՝ պարզ կդառնա առաջիկա շաբաթներին։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով