Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական պայթյուն և փլուզում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 08:35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակ 4-րդ շենքում պայթյուն և փլուզում է տեղի ունեցել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ նշված շենքի հարկերից մեկում պայթյուն-փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի՝ կա մոտ 10 վիրավոր և 4 անհետ կորած:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ օպերատիվ են գործել Ճամբարակի ամբուլատոր կենտրոնի շտապօգնության բժիշկներն ու փրկարարները:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 2-րդ խումբը՝ կինոլոգներով:
Դեպքի մասին տեղեկանալով՝ Գեղարքունիքի մարզպետի հանձնարարականով՝ ժամանել են մարզպետարանի ներկայացուցիչները, տեղում է նաև Ճամբարակի քաղաքապետը:
Ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի, վիրավորների և անհետ կորածների ինքնությունը, ինչպես նաև՝ որ բնակարանում է տեղի ունեցել պայթյունը և փլուզումը:
Բաց մի թողեք
Եթե ավտոբուսը չբարձրանա Քասախ՝ ճանապարհը փակելու ենք. կան բերման ենթարկվածներ
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ համակարգվել են հրատապ խնդիրները. Լուսանկարներ
Ապարանում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա․ Տեսանյութեր, Լուսանկարներ