Հունիսի 11-ին, ժամը 05։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գործող ընկերության շենքի առաջին հարկում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է -1 հարկում գտնվող սրահում (30 քմ)։
Փրկարարները տարհանել են 30 աշխատակցի․ տուժածներ չկան։ Հրդեհն ինքնամարվել է։ Այրվել են կախովի առաստաղը (30 քմ), երկու օդորակիչ և մալուխներ:
Բաց մի թողեք
Գյումրիում ուժգին քամի է՝ ուղեկցված անձրևի ու խոշոր կարկուտի հետ. Լուսանկար
Արարատի քաղաքապետը ցիստեռով ջուր է ուղարկել բնակիչներին, փոխարեն խնդիրը լուծի
Սևան քաղաքի բնակիչները կրկին զրկվել են մայրաքաղաք հասնելու հնարավորությունից