ԱՄՆ առողջապահության նախարար Ռոբերտ Ֆ. Քենեդին հեռացրել է ԱՄՆ պատվաստանյութերի փորձագիտական հանձնաժողովի բոլոր 17 անդամներին՝ խոստանալով, որ այս քայլին կհետևի «հանրային վստահության վերականգնում»։
Նախարար Քենեդին, ով տարիներ շարունակ հանդես է եկել պատվաստանյութերի վերաբերյալ կասկածներ բարձրաձայնելով, այժմ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում գլխավորում է առողջապահության ոլորտը։ Այս որոշման վերաբերյալ մտահոգություն են հայտնել մի շարք առողջապահական փորձագետներ և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Քենեդին, սակայն, հակադարձում է՝ ասելով․
«Այսօրվանից մենք առաջնահերթ ենք դարձնում հանրային վստահության վերականգնումը՝ վեր կանգնելով պատվաստումների կողմ կամ դեմ լինելու օրակարգից»։
Նա քննադատել է CDC-ի խորհրդատվական հանձնաժողովը՝ պնդելով, որ այն լի է շահերի բախումներով և երբեք ոչ մի պատվաստանյութ չի մերժել։ Թեպետ պատվաստանյութերի հաստատումը FDA-ի լիազորությունն է, հենց այս հանձնաժողովն է որոշում՝ որ խմբերն են առավել շահառու տվյալ պատվաստանյութից։
FDA-ն, որն ենթարկվում է Քենեդիի ղեկավարած նախարարությանը, Քենեդիի պաշտոնավարման ընթացքում մի շարք պատվաստանյութեր է հաստատել՝ չնայած նրա անցյալի դիրքորոշումներին։
Նախարար Քենեդին նաև կրկին անդրադարձել է COVID-19-ի պատվաստանյութին՝ նշելով, որ
«Մենք երբեք չպետք է թույլ տայինք, որ մի թերևս անարդյունավետ և թերի փորձարկված պատվաստանյութ պարտադրվեր միլիոնավոր մարդկանց։ Մարդիկ պետք է տեղեկացված ընտրություն ունենան՝ ոչ թե ճնշում կամ հարկադրանք»։
Բաց մի թողեք
Ինչ վիճակում են Ճամբարակի պայթյունից տուժած և հոսպիտալացված անձինք. ԱՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Ողբերգական դեպք՝ Երևանում, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա
Քաղցկեղը դատավճիռ չէ. 32-ամյա կինը հաղթահարել է հիվանդությունն ու մայրացել է. Լուսանկար