Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի հոգևոր և պատմական ինքնության հիմնասյունն է, և դրա դեմ ուղղված ցանկացած քայլ ազգային արժանապատվության դեմ ոտնձգություն է։
Այս համոզմունքով է հանդես եկել Մասիսի քաղաքապետ և «Պատիվ ունեմ» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը. «Բոլորս Հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք։ Հետևաբար՝ եկեղեցու դեմ ցանկացած հարձակում ոչ միայն անընդունելի է, այլև մեզ բոլորիս է վերաբերում»։
Նա իր զորակցությունն է հայտնել թե՛ Հայ առաքելական եկեղեցուն, թե՛ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ընդգծելով, որ այս պահին կարևոր է լինել միահամուռ ու վստահ կանգնել հոգևոր կառույցի կողքին. «Եկեղեցու դեմ իրականացվող ցանկացած գործողություն նախապես դատապարտված է ձախողման։ Ժողովուրդը դա թույլ չի տալու»։
Համբարձումյանի խոսքով՝ ազգային միասնությունը և եկեղեցու նկատմամբ սերն այն ուժն է, որը կարող է կանգնեցնել ցանկացած քայլ, որը սպառնում է հայ հոգևոր ժառանգությանը։

Բաց մի թողեք
Ցանկացած փոփոխություն ինքնին դեռ չի նշանակում բարելավում. Հասրաթյան
Դադարեցնել գեներալի դեմ սանձազերծված քարոզչական կեղտոտ կամպանիան՝ սթափության կոչ ու ազդանշան Հայաստանի վերահաս կործանման մասին
Երկրորդ նախագահի շուրջ իրադրության «ներսն» ու «դուրսը»