Օրեր առաջ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար, 2018-ից այդ պաշտոնը զբաղեցնող Ռազմիկ Մկրտչյանը հրաժարական տվեց` հայտարարելով, թե անձնական պատճառներով է հեռանում։
«Հրապարակ» թերթը գրում է. Մինչդեռ լուրեր կային, որ ՔՊ-ում ունեցած խնդիրներով է պայմանավորված նրա հեռացումը։ Նրանից առաջ էլ պաշտոնից հրաժարական էր տվել Նոր Նորքի թաղապետը: Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է:
Եթե Նոր Նորքում արդեն իսկ «Հանրապետություն» կուսակցության հաջորդ ներկայացուցչը նշանակվեց վարչական ղեկավար, ապա Շենգավիթում դեռ հայտնի չէ՝ ով է փոխարինելու ՔՊ-ական Մկրտչյանին։
Քաղաքապետարանից մեզ փոխանցեցին՝ վարչական ղեկավարի պարտականությունները կատարում է նրա տեղակալ Անդրանիկ Մինասյանը։ Վերջինս աչքի է ընկել 2020-ին, երբ շեֆի՝ Ռազմիկ Մկրտչյանի հետ ծեծի էր ենթարկել համայնքապետարանի աշխատող Գեւորգ Պողոսյանին։
Հարուցվել էր քրեական գործ, որը նույն՝ 2020-ին էլ իրավապահները «ջրել» էին։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով