Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ չի բացառում սցենար, որի դեպքում փորձ կարվի չեզոքացնել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին:
Այս մասին հայտնել է ABC News-ը։
Լրագրողների այն հարցին, թե արդյոք Իսրայելը կարող է հարձակվել գերագույն առաջնորդի վրա, Բենիամին Նեթանյահուն պատասխանել է, որ Իսրայելը արել է այն, ինչ պետք է անի:
«Ես չեմ մանրամասնի, բայց մենք թիրախավորում ենք նրանց առաջատար միջուկային գիտնականներին»,- ասել է նա:
Միաժամանակ ՆԵթանյահուն, խոսելով այդ մասին, կարծիք է հայտնել, որ դա ոչ թե կսրի հակամարտությունը, այլ կավարտի այն։

Բաց մի թողեք
ԵԿԲ-ն հայտարարում է, որ Լագարդի հնարավոր վաղաժամկետ հեռանալու վերաբերյալ «որոշում չի կայացվել»՝ ի հակադրություն լուրերի
Լեհաստանը գերազանցել է 1 միլիոն գրանցված զենքի սահմանը, քանի որ լեհերը շարունակում են զինվել
Ո՞րն է «զգալի» կամ անգամ «ոչ այնքան զգալի առաջընթացը» ռուս – ուկրաինական բանակցություններում