Քասախ համայնքի բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են իրականացնում: Ենթարկվելով ոստիկանների պահանջին՝ նրանք այսօր ճանապարհը չեն փակել, դեռ հույս ունեն, որ իրենց խնդիրն իշխանությունները լուծելու են։
Քասախցիների պահանջն այն է, որ 59 երթուղին սպասարկող ավտոբուսը, որն այլևս բնակավայր չի հասնում, նախկինի նման սպասարկի նաև Քասախ համայնքը։
Ակցիայի մասնակիցները պատրաստվում են մայրուղով անցնող 59 համարի ավտոբուսներին խնդրել՝ հասնել իրենց համայնք։
Հիշեցնենք՝ քասախցիները տարբեր հանդիպումներ են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, սակայն հարցը լուծում չի ստացել։
Այժմ Քասախ-Երևան երթուղին սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, որի սպասարկումից և աշխատանքից բնակիչները դժգոհ են։
Բնակիչների խոսքով մարզպետը նրանց հայտնել է, որ խնդրի լուծումն իր ուժերից վեր է։
Քասախ համայնքի բնակիչներն առավոտից բողոքի ակցիա են անցկացնում՝ արտահայտելով իրենց դժգոհությունը հասարակական տրանսպորտի վերջին փոփոխությունների վերաբերյալ:Իրավիճակը էապես սրվել է այն պահից, երբ ցուցարարները որոշել են փակել Երևան-Աշտարակ մայրուղին՝ խաթարելով տրանսպորտի բնականոն ընթացքը։
Տեղում գտնվում են ոստիկանության մեծաթիվ ուժեր, որոնք փորձում են վերականգնել երթևեկությունը։ Ակցիայի ընթացքում տեղի են ունեցել բախումներ, ինչի հետևանքով մի քանի անձ արդեն բերման է ենթարկվել։
Բողոքի ալիքը սկիզբ է առել Երևանի քաղաքապետարանի կողմից կայացված որոշումից հետո։ Համաձայն այդ փոփոխության՝ 59 համարի ավտոբուսը, որն անցնում էր Քասախով, այլևս չի հասնում համայնք։ Փոխարենը երթուղին այժմ սպասարկում է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, սակայն քասախցիների խոսքով՝ նոր երթուղու կազմակերպումը համայնքին լուրջ անհարմարություններ է պատճառում։
Բնակիչները պահանջում են վերանայել երթուղիների կառուցվածքը և ապահովել իրենց հասանելի ու հարմարավետ տրանսպորտային սպասարկում։
Բաց մի թողեք
Գայի պողոտայում գտնվող այգուն հարակից շինությունում հայտնաբերվել է տղամարդու մարմին
«Քաղաքացիների զանգվածային արտագաղթ Թեհրանից: Մարդիկ հավաքում են իրենց ճամպրուկները և խուճապահար փախչում»
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքները․ համակարգվել են հրատապ խնդիրները. Լուսանկարներ