31/10/2025

Մեծ Յոթնյակի՝ G7 գագաթնաժողովը սկսվել է լարված, Թրամփը խուսափում է խմբային հանդիպումներից, գերադասում է երկկողմանի ձևաչափը

TOPSHOT - France's President Emmanuel Macron (R) speaks with Germany's newly elected Chancellor Friedrich Merz at the garden of Elysee presidential palace in Paris on May 7, 2025. Merz visits France and Poland on May 7, on a mission to boost ties with the European neighbours in turbulent times. (Photo by Ludovic MARIN / POOL / AFP)

Կանադայի լեռներում մեկնարկած այս տարվա G7 գագաթնաժողովը դեռ նոր է բացվում, բայց լարվածությունն արդեն զգալի է թե օրակարգում, թե ղեկավարների մթնոլորտում։ Ոչ միայն Իսրայել–Իրան պատերազմն է մղում գագաթնաժողովը դեպի լարված մթնոլորտ, այլև նախագահ Դոնալդ Թրամփը, որը շրջանցում է համատեղ, կոլեկտիվ քննարկումները։

Թրամփը մինչ այս պահը հանդիպել է միայն Կանադայի վարչապետ Մարք Կարնիի ու Ճապոնիայի ղեկավարի հետ՝ մերժելով ընդհանուր ձևաչափով առանձին քննարկումները, որոնք նախատեսված էին Մերձավոր Արևելքի էսկալացիայի հարցով։ Եվրոպացի գործընկերները արդեն դժգոհում են, սակայն փորձում են պահպանել միասնական ճակատ։

Թրամփը կրկին հանդես է գալիս «սրանք պետք է մի անգամ կռվենլ ու վերջ տան» տրամաբանությամբ՝ հորդորելով արագ գործարքի հասնել Իրանի հետ։ Միևնույն ժամանակ մերժել է Իսրայելի պահանջը՝ սպանել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարում է, որ չափազանց կարևոր է կանխել Իրանի միջուկային ծրագիրը, ապահովել Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և ստեղծել դիվանագիտական շնչառության հնարավորություն։ Բայց Թրամփը, կարծես, սեփական օրակարգով է շարժվում, խուսափելով համադրությունից։

Ըստ տեղեկությունների՝ այս գագաթնաժողովում ավանդական համատեղ հայտարարություն չի լինելու։ Տարաձայնությունները շատ են, իսկ Թրամփը բացահայտորեն խախտում է համատեղ ճնշման, կոլեկտիվ կեցվածքի սկզբունքը։

Ու թեև Ուկրաինայի հարցը դեռ օրակարգում է՝ Զելենսկին կմիանա տեսազանգով, բոլորի ուշադրությունը կենտրոնացած է Իսրայել–Իրան պայթյունավտանգ հակամարտության վրա։

Թրամփը կրկին բարձրացնում է Ռուսաստանը Մեծ Յոթնյակ վերադարձելու հարցը․ G7-ը առանց միասնության է անցնում

Կանադայում ընթացող G7 գագաթնաժողովում Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի հեռացումը Մեծ Յոթնյակի խմբից մեծ սխալ էր։

«Ավելի լավ է, երբ թշնամին սեղանի շուրջ է նստած։ Բայց այն ժամանակ նա մեր թշնամին չէր։ Դուրս հանելը սխալ էր», — ասաց Թրամփը։

Թրամփը ոչ միայն բարձրացնում է Մոսկվայի վերադարձի հարցը, այլ նաև խուսափում է խմբակային քննարկումներից, անցկացնում է միայն առանձին հանդիպումներ և չի համաձայնում ստորագրել որևէ համատեղ փաստաթուղթ՝ նույնիսկ միգրացիայի, արհեստական բանականության կամ հումքային մատակարարումների թեմաներով։

Եվրոպացիները հիմնականում համաձայնության են եկել, բայց Թրամփի մերժողական կեցվածքը փաստացի արգելափակում է համատեղ հայտարարության ընդունումը։ Կանադան նույնիսկ հրաժարվել է փորձել Եզրափակիչ հայտարարություն ներկայացնել՝ հիշելով 2018-ի Քվեբեկի ձախողումը։

Թրամփի պահվածքը արդեն լուրջ անհանգստություն է առաջացրել եվրոպացի առաջնորդների մոտ։ Նրանք մտահոգված են, որ ԱՄՆ նախագահը գնում է միակողմանի որոշումների ուղով՝ շրջանցելով ընդհանուր դիրքորոշումները։ Իսկ թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ Ուկրաինայի, իսկ այժմ նաև Ռուսաստանի հարցում նրա ուղերձները հստակ ցույց են տալիս՝ Վաշինգտոնը դուռը փակ չի համարում։