19/02/2026

Իրանը նոր զենքերnվ ավելի ուժեղ hարձակումներ կսկսի. Իսրայելը մի քանի անակնկալ է պատրաստել. Լուսանկարներ

Israyel Iran

Թեհրանն առաջիկա ժամերին նոր սպառազինության կիրառմամբ ավելի ուժեղ հարձակումներ կսկսի Իսրայելի վրա, երեքշաբթի հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին:

«Նոր և առաջադեմ զենքերի կիրառմամբ զանգվածային անօդաչու թռչող սարքերով հարձակումներն արդեն սկսվել են և առաջիկա ժամերին միայն կուժեղանան», – հաղորդել է Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը։

935d9e2302574eeb8ed2589b0add267fe8fdc23b

Իսրայելը նոր գործողություն է պատրաստել Իրանի դեմ։ Այս մասին ամերիկյան Merit Street հեռուստաալիքին ասել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպան Եչիել Լեյթերը։

«Մենք մի քանի անակնկալ ենք պատրաստել: Երբ փոշին նստի, հինգշաբթի և ուրբաթ օրերին կտեսնեք որոշ անակնկալներ, որոնց համեմատ (Լիբանանում Հեզբոլլահի դեմ) փեյջերի գործողությունը գրեթե հեշտ կթվան», – ասել է Լեյթերը։

5d6764bb66cca5a87868d845aacf42c0f7470bbb