20/06/2025

ԵՄ-ն դեմ է Իրան – Իսրայել պատերազմում ԱՄՆ միջամտությանը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը նշել է, որ Վաշինգտոնի միջամտությունը Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը կհանգեցնի առճակատման սրման։

Ինչպես նշում է Bloomberg-ը, ԵՄ պաշտոնյան նշել է՝ «բոլորի համար պարզ է», որ Իրանին չպետք է թույլատրվի միջուկային զենք մշակել, բայց դա անելու լավագույն միջոցը դիվանագիտությունն է, այլ ոչ թե ուժը։

«Երբ խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգների միջամտությանը, այն անպայման տարածաշրջանը կներքաշի ավելի լայն հակամարտության մեջ։ Սա ոչ մեկի շահերից չի բխում», – ընդգծել է Կալասը։