Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, որը հեշտ չեղավ, Նիկոլ Փաշինյանին ավելի է գազազեցրել:
«Հրապարակ» թերթը գրել է․ Ժամեր շարունակ իրավապահները հրաժարվել են կատարել նրա հրահանգը, իսկ երբ կատարել են, նրա ուզած շոուն չի բեմադրվել` ասֆալտին փռելով։ Եվ չնայած նա չամաչեց ու Արմեն Աբազյանին հենց գիշերը աշխատանքից ազատեց, բայց էլի բավարարված չէ։
Որոշ տեղեկություններով՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ Անդրանիկ Սիմոնյանին խիստ հրահանգել է` «մաքրել» ուժային համակարգը, «բացահայտել» դավաճաններին եւ «անհարազատ» տարրերին: Չեն բացառվում նաեւ առաջիկայում այլ ձերբակալություններ` օրինականության ռուբիկոնը Սամվել Կարապետյանի դեպքով արդեն հատել է:
Մեզ ասացին նաեւ, որ կոնտրոլի տակ են վերցրել Սամվել Կարապետյանին մտերիմ օլիգարխներին եւ հետեւում են, թե ով կհամարձակվի գնալ նրա ճանապարհով, ով քաղաքական հայտ կներկայացնի։






Բաց մի թողեք
Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ
Ինչ է հայտարարագրել 2017 թվականից քաղաքականություն մտած Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը. Լուսանկար
Ինչ արձանագրություն կա Մայր Աթոռում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկվա պատարագը տնօրինող Գեւորգ Սրբազանի մասով