Օրերս ԶԼՄ-ներում տեղեկություններ շրջանառվեցին, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի ղեկավար Գոռ Մինասյանն ու ևս երկու անձ ծեծի են ենթարկել Մարո Մարտիրոսյանին, ինչի հետևանքով վերջինս տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց, ապա՝ շտապօգնության մեքենայով՝ Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Արդեն Երևանում ծեծի է ենթարկվել նաև նրա եղբայրը՝ Կարո Մարտիրոսյանը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Տուժածների հայրը՝ Վարուժան Մարտիրոսյանը, զավակներին ծեծելու դեպքերը միմյանց հետ է կապում։ Ի դեպ, նշենք, որ, մեր տեղեկություններով, Վ. Մարտիրոսյանը քպական է:
Նշյալ դեպքերի հետ կապված նախաձեռնվել է քրեական վարույթ, Գոռ Մինասյանը ձերբակալվել է: Վերջինս, ի դեպ, մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային պատմությունների մեջ: Մասնավորաբար, 2021 թվականի մայիսի 11-ին ծեծի են ենթարկվում ինքը՝ Գոռ Մինասյանն, ու նրա եղբայրը, որից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ նրանք առևանգել են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն:
Դրանից հետո Գոռ Մինասյանն ազատվում է աշխատանքից: Այդ ժամանակ նա հարցազրույցներից մեկում նշել էր. «Ոչ միայն կողմնակից չեմ Փաշինյանին, այլև տեսնել չեմ ուզում։ Ինքը մեր ժողովրդին խաբում է»։
Սակայն սա չի խանգարում, որ հետագայում նա նորից պաշտոնավարի որպես Տաթև գյուղի վարչական ղեկավար, ավելին՝ բավական լավ հարաբերություններ ձևավորի Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ, որը նրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, իր «թևի տակ» է առել:
Ավելին, մեկ ամիս առաջ հենց Գոռ Մինասյանին պատկանող «Տաթև» ֆուդկորտում էլ անցկացվել է «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական միջոցառումը, որին Մինասյանն էլ է ներկա եղել: Սյունիքում խոսում են, որ այս հանգամանքն էլ նրան հավելյալ «դուխ» է տվել:
Բաց մի թողեք
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու
ՍԱՏՄ-ն «ազարտի մեջ է ընկել»` մեկը մյուսի ետեւից փակում է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մասնաճյուղերը