22/06/2025

Հուսամ՝ գոնե էս հիմքով էդ խելագարին հնարավոր կլինի կանգնեցնել. Սուրեն Սահակյան

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԱՄՆ նախագահի աշխարհի, թերևս, ամենապատասխանատու պետական պաշտոնյայի աթոռին Թրամփի գոյություն ունենալն ինքնին ծաղր ա մարդկային բանականություն, արդարադատություն, պետական ինստիտուտ երևույթների նկատմամբ։ Իրանին հասցված ավիահարվածներից հետո ծաղրածուն իրեն հատուկ ցինիզմով, օրուելյան ոճով գրել ա՝ «հիմա խաղաղության ժամանակն ա»։

Ռուս-ուկրաինական պատերազմը 24 ժամում և աշխարհի բոլոր կոնֆլիկտները դադարեցնելու խոստման համար ընտրված ապուշը ռուսներին ավելի շատ մարդ սպանելու հնարավորություն տվեց, ինքն էլ պոտենցիալով ավելի մեծ պատերազմ հրահրեց, իր մասնակցությամբ էլ էսկալացրեց։ ԱՄՆ կոնգրեսը օրերս հիշեցրել էր, որ նախագահը առանց ներկայացուցիչների պալատի համաձայնության իրավունք չունի ԱՄՆ ներքաշել պատերազմի մեջ։

Հուսամ՝ գոնե էս հիմքով էդ խելագարին հնարավոր կլինի կանգնեցնել։ Չնայած նրան, որ նախագահ ընտրվելու նախօրեին դատարանում ապացուցված երեք տարբեր ծանր հոդվածներով դատվում էր։ Չնայած նրան, որ երդմնակալության նախորդ օրն ամբողջ աշխարհի առաջ գործարկեց ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ կոռուպցիոն սխեման։ Դե… Գուցե տրամաբանական էլ կլինի, եթե անկախ դատարանների ստեղծմամբ սկիզբ առած ԱՄՆ ֆանտաստիկ թռիչքը դրանց վերացմամբ էլ վերածվի երկրի հզորության նույնքան տեսարժան անկման»։