Հանրության կոնսոլիդացիան հնարավոր է, հնարավոր է՝ այսպիսի մեծ բազմությամբ ավելի շուտ հասնենք սկսված իմփիչմենթի վերջնական հաղթանակին. այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը:
«Ես իրատեսական եմ համարում իմփիչմենթի սկսված գործընթացը հաղթական ելքով ավարտելը, այո՛», – նշել է նա:
Անդրադառնալով սպասվող գործողությունների ակտիվացման մասին հարցին՝ վարչապետի թեկնածուն ընդգծել է, որ այս պահին ճիշտ չի համարում այդ մասին խոսել՝ կրկնելով, որ «գործընթացը սարերի հետևում չէ»:
«Մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ… Ես համերաշխության կողմնակից եմ, և այն պատգամավորները, որոնք կցանկանան մեզ հետ հանդիպել և ինչ-որ հարցեր քննել, մեծ սիրով, որևէ խնդիր չեմ տեսնում», – եզրափակել է Դավիթ Համբարձումյանը:
Զվարթնոց տաճարի մոտից մեկնարկել է հավատավորների երթը դեպի Մայր աթոռ` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Գարեգին Բ կաթողիկոսի: Այսօր նշվում է Սուրբ Էջմիածնի տոնը: Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսված է ակցիայի մասնակիցների հանդիպումն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը