ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Եւս մեկ հարված Բանակին․
Այս ընթացքով ՀՀ Զինված ուժերի 30-ամյա խորհրդանիշ արծվի փոխարեն, զինվորականների լուռ համաձայնությամբ իշխանությունները կտեղադրե՞ն աղավնի, ճնճղուկ կամ ջութակ։
Այլ կերպ չես կարող բացատրել նախօրեին ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում «Մշակույթ զենք» խորագրով կուրսանտների հետ մտավորականների հանդիպմանը մեծածավալ պաստառի խորհրդանիշը։
Առաջին հայացքից անմեղ՝ Եռագույն երանգների վրա խզբզոց է։ Բայց առաջին հայացքից։ Իսկ դա միջազգային հայտնի՝ պացիֆիկ՝ զինաթափման, հակապատերազմական շարժման միջազգային սիմվոլն է։
Իհարկե ոչ ոք պատերազմի կոչ չի անում, բայց ինչպես արդարացնես ապագա սպաների դարբնոցում հակաբանակային, զինաթափման խորհրդանիշի առկայությունը»։
Բաց մի թողեք
Այսօր Բագրատ Սրբազանը առանձնացման մեջ է, այս բանտարկության ընթացքում կստեղծի հավերժական ինչ-որ գործ. Լիդյա Մանթաշյան
Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել. Սարգսյան
Սա ոչ թե անձնական ապրում է, այլ քաղաքացիական մերժում․ Անանյան