Հազարավոր մարդիկ դուրս եկան Թեհրանի և Իրանի այլ քաղաքների փողոցներ՝ նշելու Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ հակամարտությունում «հաղթանակը»։
Միջոցառումների կադրերը տարածվել են սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը հայտարարել էր «Իսրայելի նկատմամբ Իսլամական Հանրապետության հաղթանակի մասին»։
Այնտեղ նշել էին, որ «Իսրայելը զղջացել է հարձակման համար, ընդունել է պարտությունը և միակողմանիորեն դադարեցրել է ագրեսիան»։
Հիշեցնենք՝ Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հասել է Իրանի դեմ ռազմական գործողության բոլոր նպատակներին։
Երկրների միջև հրադադարն ուժի մեջ է մտել այսօր՝ հունիսի 24-ի վաղ առավոտյան:

Բաց մի թողեք
ԵԿԲ-ն հայտարարում է, որ Լագարդի հնարավոր վաղաժամկետ հեռանալու վերաբերյալ «որոշում չի կայացվել»՝ ի հակադրություն լուրերի
Լեհաստանը գերազանցել է 1 միլիոն գրանցված զենքի սահմանը, քանի որ լեհերը շարունակում են զինվել
Ո՞րն է «զգալի» կամ անգամ «ոչ այնքան զգալի առաջընթացը» ռուս – ուկրաինական բանակցություններում