Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Քննչական կոմիտեի հաղորդագրությունը և մեկնաբանել այն:
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- գրել է վարչապետը:
Հիշեցնենք՝ նշված հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ:
Վազգեն-Բագրատ Գալստանյանն իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով:
Այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ:
Խմբի ղեկավարները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-ից 250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք, որը վերջիններս պետք է կատարեն ամեն գնով՝ առանց իմանալու մյուս խմբերի կողմից կատարվող առաջադրանքի ու դրա կատարման ընթացքի մասին:
Գալստանյանը և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ աարարքներ, դրա համար ձեռք են բերել հազարավոր պայթուցիկ նյութեր ու սարքեր, լուսացույցների աշխատանքը խափանող միջոցներ, մեքենաների անվադողերը վնասող փշեր և այլն:

Բաց մի թողեք
Պետբյուջեից 520,7 մլն դրամ կհատկացվի ՔՊ-ին, «Հայաստան» դաշինքին, ԲՀԿ-ին և «Հանրապետության»-ը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Նիկոլ Փաշինյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ ծրագրերը