Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան Պայքարի կողմնակիցներ։
Այսօր վաղ առավոտյան նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։
Իրավապահները գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։
***
Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են տարբեր ընդդիմադիրների տները: Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
***
Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները:
Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է եւ ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է…
Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է…
Կներեք, որ չեմ հավատում:
Փաստաբան Արսեն Բաբայանի էջից

Բաց մի թողեք
Ի՞նչ է հայտարարագրել ՏԿԵ նոր փոխնախարարը․ 9 անշարժ գույք, 8 մլն դրամ․ Լուսանկար
«ՀայաՔվե»-ն ներկայացրեց ԱԺ ընտրություններին մասնակցության ձևաչափը՝ կմասնակցի այլ գաղափարակից ուժերի հետ
Մյունխենում միջադեպ է տեղի ունեցել Մեհրիբան Ալիևայի և քաղաքական վտարանդիի միջև