Իտալական Վենետիկ քաղաքի բնակիչները դեմ են, որ Amazon-ի հիմնադիր, հայտնի միլիարդատեր Ջեֆ Բեզոսն իր հարսանիքն անցկացնի իրենց քաղաքում։ Վենետիկցիները մտավախություն ունեն, որ այդ դեպքում կավելանա դեպի իրենց քաղաք տուրիստական հոսքը։
Դրա փոխարեն նրանք պահանջում են հանրային ծառայությունների զարգացում, հասանելի բնակտարածքների ստեղծում՝ բարձրաշխարհիկ հյուրերին ընդունելու փոխարեն։
Սպասվում է, որ հարսանեկան արարողությունը կկայանա հունիսի 26-28-ն ընկած ժամանակահատվածում, որին ներկա է լինելու 200 մարդ։
Հրավիրվածների շարքում են ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկա Թրամփը եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները։
Greenpeace միջազգային կազմակերպությունը միացել է այդ բողոքին՝ Սան-Մարկոյի հրապարակում մեծ բաններ տեղադրելով, որի վրա գրված է․ «Եթե դուք կարող եք վարձակալել Վենետիկը հարսանիքի համար, ապա կարող եք նաեւ շատ ավելի հարկեր վճարել»։
Կազմակերպությունից նշում են, որ իրենք ուզում են ուշադրության հրավիրել այն բանի վրա, որ շատ միլիարդատերեր համեմատաբար քիչ հարկեր են վճարում, բնապահպանական եւ սոցիալական քիչ ներդրումներ են ունենում, մինչդեռ կենսակերպը կարող է ուժգնացնել մոլորակի վրա առկա կլիմայական ճգնաժամային իրավիճակը։






Բաց մի թողեք
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում
Արշակ Սրբազանը կթողնի հոգևորականի պաշտոնը, թե՝ ոչ