03/07/2025

Հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 87 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնության վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 87 մլն դրամ։

Հակոկոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի՝ հունիսի 26-ի վճռով՝ հաստատել է, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանողներ Ս․Ավագյանի և մյուսների հետ կնքված հաշտության համաձայնությունը։ Հօգուտ Հայաստանի կփոխանցվի 87․622․000 ՀՀ դրամ։

Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: