Հաագայում ընթացող ՆԱՏՕ-ի կարճատև գագաթնաժողովը ամբողջությամբ կառուցված է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պահանջների շուրջ։ Թրամփը պահանջել էր դաշնակիցներից ոչ թե պարզապես ավելացնել ռազմական բյուջեն, այլ սահմանել նոր, շոկային շեմ՝ ՀՆԱ-ի 5%։
ԱՄՆ-ի նախագահը վստահեցրել է, որ «մենք ՆԱՏՕ-ի կողքին ենք մինչև վերջ», սակայն մեկ օր առաջ Air Force One-ում կրկին կասկածի տակ էր դրել Հոդված 5-ի՝ փոխօգնության պարտավորության մեկնաբանությունը՝ նշելով, որ դրա «տարբեր բացատրություններ կան»։ Նրա այս հայտարարությունը որոշ դաշնակիցների մոտ վերստին մտավախություն է առաջացրել՝ արդյո՞ք ԱՄՆ-ը լիարժեքորեն կանգնած է ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքների հետևում։
📈 Նոր 5%-անոց թիրախը բաժանվում է հետևյալ կերպ՝
◾ 3.5% ՀՆԱ-ից՝ ուղղակի ռազմական ծախսեր՝ զորքեր, սպառազինություն, տեխնիկա
◾ 1.5%՝ կիբերանվտանգություն, ենթակառուցվածքների հարմարեցում (օրինակ՝ կամուրջներ, ճանապարհներ ռազմական տեխնիկայի համար), էներգետիկ պաշտպանություն
Մարկ Ռուտտեն՝ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը, ընդունել է, որ եվրոպական երկրների և Կանադայի համար սա շատ բարդ է ֆինանսապես, բայց շեշտել է՝ «Ռուսաստանի սպառնալիքի պայմաններում այլընտրանք չկա»։
Իսպանիան՝ միակ երկիրն է, որ հայտարարել է, թե չի պատրաստվում հասնել այդ թիրախին, և «կարող է ՆԱՏՕ-ին նպաստել ավելի սահուն մեթոդներով»։ Ռուտտեն համաձայնել է դիվանագիտական «անորոշ ձևակերպման» հետ՝ միայն թե գագաթնաժողովը ընթանա առանց բախումների Թրամփի հետ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է ոչ պաշտոնական ընթրիքին, սակայն գագաթնաժողովի հիմնական նիստին չի հրավիրվել։ Նա նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Թրամփի հետ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բացահայտ խախտել է դաշնակիցների միասնական հռետորաբանությունը՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում անելիք չունի, իսկ Ռուսաստանը «դեռևս բավարար ուժ չունի, որ սպառնա դաշինքին»։
Կրեմլը արձագանքել է, որ ՆԱՏՕ-ն գտնվում է անվերահսկելի ռազմականացման ուղու վրա և դիտավորյալ փորձում է ներկայացնել Ռուսաստանին որպես «դժոխքի չարք»՝ դաշինքի պաշտպանական ծախսերի կտրուկ ավելացումները արդարացնելու նպատակով։
📌 Թրամփի համար սա դիվանագիտական հաղթանակ է։ Ռուտտեն՝ ի տարբերություն նախորդ ղեկավարների, գագաթնաժողովը կառուցել է հատուկ կարճ և կենտրոնացված՝ մի նպատակով՝ որպեսզի Թրամփը չլքի ՆԱՏՕ-ն։
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար